հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Ապրելու Արցախ». Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ը հյուրընկալել է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։

«Արցախն ինձ համար օտար մի վայր չէ, ես այստեղ ծնվել, մեծացել եմ և ամեն մի սրբատեղի, ամեն մի քար ինձ համար հոգեհարազատ է:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր պատմության ամբողջ ընթացքում մեր ժողովուրդը, նախնիները ունեցել են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, բայց նրանք շարունակել են ապրել և չեն հրաժարվել գոյապայքարից, այլ նորովի են սկսել՝ մտածելով այն մասին, թե որտեղ են սայթաքել և սխալվել:
 
Եվ ամենից կարևորը հենց սա է քրիստոնեության մեջ՝ ընկալել և ընդունել քո սխալը, ապաշխարել և աստվածային ուժով սկսել նոր կյանքդ: Հետպատերազմյան շրջանում արցախցին պետք է քաջ գիտակցի, որ ինքը աստվածապարգև հողի վրա է ապրում, և այդ հողի վրա իր արարելը, ստեղծագործելն ու ապրելն աստվածային պարգև են և աստվածային հրաման:
 
Այս առումով սուրբ գիքը նաև ասում է. «որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը պետք է լինեն»։ Եթե Արցախը մեզ համար գանձ է, ուրեմն մեր սրտերը այստեղ պետք է լինեն: Արցախցին տեսլական ունի, որովհետև որքան ինքը մոտենա Աստծուն, այնքան ապագան լուսավոր է տեսնելու, որքան հեռանա, այնքան խավարն է տեսնելու, իսկ խավարի մեջ չես կարող փրկել քո անձը և հայրենիքը. սատանայի մեջ փրկագործություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց հոգևոր առաջնորդը:

Նրա հավաստմամբ՝ ապրել Արցախում՝ կնշանակի ժողովրդի հետ մտնել գոյապայքարի մեջ՝ աստվածային պարգև ստացած, Հայաստան աշխարհի անբաժանելի մաս Արցախը պահպանելով սրբությամբ, նվիրվածությամբ, աշխատանքով և աղոթքով:

  • Կիսվել: