հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան

«Ապրելու Արցախ». Սոֆյա Սարգսյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» քաղաքային թերթի գլխավոր խմբագիր, մանկավարժ, արձակագիր և բանաստեղծուհի Սոֆյա Սարգսյանն է:

Արցախպրեսի զրուցակիցն իր դերը՝ հերոսական Արցախի ապագայի կերտման գործում, համարում է ուժերի սահմանում այդ սուրբ գործին նպաստելն ու արցախցու անբեկանելի ճշմարտության, լինելիության գաղափարն աշխարհի՝ խուլ ու համր հանրությանը հասցնելը:
 
«Հայրենանվեր գործունեության օրինակելի դրվագներ ստեղծում է Արցախում ապրող և արարող ամեն ոք, քանզի իր գործունեությամբ նպաստում է վիրավոր Արցախի պետականաշինության և վերակերտման վեհ գործին: Ինչ վերաբերում է իմ գործունեությանը, փաստեմ, որ 21 տարի է, ինչ լրագրության ոլորտում ձգտում եմ անել հնարավորը՝ պետականաշինության ոչ դյուրին գործընթացի իրողությունները հանրության լայն շրջանակներին հաղորդելու համար: Ասել է, թե իմ ղեկավարած խմբագրակազմի հետ համատեղ՝ թերթի ընձեռած հնարավորության սահմաններում, տարեգրություն ենք կերտում սերունդների համար: Իսկ ներկայում տեղեկացնում ենք արցախյան, մայրաքաղաքային ուշագրավ դրվագները, ձեռքբերումներն ու թերացումները: Վասն հայրենյաց նահատակվածների, անհայտ կորածների հերոսապատումները, որոնք ավելի քան երկու տասնամյակ է՝ ի պահ ենք տալիս մեր ժողովրդի պատմության էջերին: Սա մեր գլխավոր առաքելությունն է: Իսկ որպես բանաստեղծուհի-արձակագիր, իմ պարտքն եմ համարում աշխարհի հանրությանը ներկայացնել նաև արարող ու երբեք չընկճվող արցախցու տեսակը՝ իր ողջ էությամբ և հերոսականությամբ», - նշեց Ս. Սարգսյանը:
 

  • Կիսվել: