հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Լյուդմիլա Բարսեղյան

«Ապրելու Արցախ». Լյուդմիլա Բարսեղյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ԱՀ վաստակավոր մանկավարժ Լյուդմիլա Բարսեղյանն է:

Մեր զրուցակիցը համոզված է՝ ամեն ինչ լավ է լինելու և կոչ է անում,որպեսզի ոչ ոք չլքի Արցախը, այլ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնեն ու զարգացնեն մեր երկիրը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ընդհանրապես ես բնավորությամբ լավատես եմ և մեր ստեղծագործական կենտրոնի աշխատողների ու երեխաների հետ զրույցներում, նույնպես, միշտ ընդգծում եմ, որ մենք պետք է ապրենք մեր հայրենիքում և հիշենք, որ ներկա իրավիճակը ժամանակավոր է:
 
Ես հավատում եմ, որ մենք կերտելու ենք մեր ապագան՝ ապրելով, աշխատելով և ստեղծագործելով Արցախում: Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ ոք չմտածի Արցախը լքելու մասին, համոզված եմ՝ բոլորը կվերադառնան, քանի որ կարոտում են իրենց հայրենի հողը:
 
Եթե դու ծնվել ու մեծացել ես Արցախում, ապա այստեղ է, որ քեզ ճանաչում են՝ որպես անձնավորություն, որպես մասնագետ, իսկ ուրիշ տեղ դու անուն չունես, քեզ՝ ոչ ոք չի ճանաչում: Կարծում եմ, պետք է աշխատանք իրականացնենք մեր հասարակության այն անդամների հետ, որոնք լավատես չեն, նրանց պահենք ուշադրության կենտրոնում, ամեն ինչ անենք նրանց հավատը վերադարձնելու համար: Կպայքարենք և կարծում եմ կվերադարձնենք Արցախի տարածքները, քանի որ հայրենասեր արցախցիները մեր բնակչության մեծ տոկոսն են կազմում: Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում և այստեղ էլ կշարունակեմ ապրել», - մեզ հետ զրույցում նշեց Լ. Բարսեղյանը:

  • Կիսվել: