երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը

Ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը

Տելեգրամյան փակ ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները սկսել են ապամոնտաժել  Արցախում տեղակայված պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես՝ Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները։

Ըստ աղբյուրների՝ երեկ (01.02.2024թ.)  ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում, տեղադրված Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը, ինչպես նաև այլ ազգային սիմվոլներ։

  • Կիսվել: