ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապահովվա՞ծ է ԱՀ Նախագահի նոր ընտրությունների անցկացման ծրագիրն ու իրավաչափությունը. Գեղամ Մանուկյան

Ապահովվա՞ծ է ԱՀ Նախագահի նոր ընտրությունների անցկացման ծրագիրն ու իրավաչափությունը. Գեղամ Մանուկյան

Ապահովվա՞ծ է Արցախի Հանրապետության տարածքում ԱՀ Նախագահի նոր ընտրությունների անցկացման ծրագիրն ու իրավաչափությունը՝ Արցախի նախագահի հրաժարականի դեպքում։

Ֆեյսբուքյան գրառման մեջ այս մասին հարցրել է ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանը՝ հորդորելով նաև մտածել, թե կապահովվի՞ արդյոք ԱՀ նոր նախագահի ընտրության լեգիտիմություն:

«Արցախի նախագահը (վերաբերմունքս՝ մի կողմ) հրաժարական տվեց։ Ապահովվա՞ծ է Արցախի Հանրապետության տարածքում ԱՀ Նախագահի նոր ընտրությունների անցկացման ծրագիրն ու իրավաչափությունը։ ԱՀ նոր նախագահի ընտրության լեգիտիմություն կապահովվի՞ Եթե չի ապահովվի, ու՞մ է ձեռնտու ԱՀ նախագահ չունենալը»,-մասնավորապես գրել է Մանուկյանը՝ նշելով, որ ինչու Արայիկ Հարությունյանը Երևանից անմիջապես շտապել է Արցախ՝ հանդիպելու Ստեփանակերտում իր հրաժարականը պահանջողների հետ:

  • Կիսվել: