չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անել առավելագույնը Արցախի հայկականությունը պահպանելու և ամրապնդելու գործում. «Ապրելու երկիր»

Անել առավելագույնը Արցախի հայկականությունը պահպանելու և ամրապնդելու գործում. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Արցախ այցի շրջանակներում վերահաստատեցին կուսակցության դիրքորոշումը՝ անել առավելագույնը Արցախի հայկականությունը պահպանելու և ամրապնդելու գործում, տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:

՛՛Մենք շարունակում ենք մեր նախաձեռնությունները Արցախում՝ առաջիկայում ավելի մեծ տեմպերով՝ ավելացնելով նոր ծրագրեր սոցիալական, կրթական, զբոսաշրջային ոլորտներում։
Հայության հավաքական նվիրումը Արցախին կարող է և պետք է այն դարձնի ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ, ավելի ապրելու։

Յուրաքանչյուրս մեզանից մի փոքր մասնիկ պետք է տանք Արցախին և արցախցուն՝ հանուն մեր միասնական հայրենիքի հզորացման։

Արցախի ապագան հայկական է՛՛,-ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: