կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփոփվել են պատանիների և աղջիկների սեղանի թենիսի առաջնության արդյունքները

Ամփոփվել են պատանիների և աղջիկների սեղանի թենիսի առաջնության արդյունքները

Ամփոփվել են Արցախի Հանրապետության Սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից պատանիների և աղջիկների միջև կազմակերպված առաջնության արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Առաքելյանն ասել է, որ առաջնությունում ըստ խմբերի  ընդգրկվել են Ստեփանակերտի Քաղաքապետարանին կից մարզադպրոցի, Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի հավաքական թիմերի 2006-2010 և 2011 թվականներին ծնված մարզիկները։

«2006-2010 թվականներին ծնված տղաների խմբում 1-ին տեղն է զբաղեցրել Մարտունու հավաքական թիմի անդամ Գեղամ Բաղդասարյանը, երկրորդը՝ Հրայր Միրզոյանը՝ Մարտակերտից, երրորդը՝ Սամվել Մարտիրոսյանը՝ Մարտունու հավաքական թիմից։ 2011 թվականին ծնվածների խմբում 1-ին հորիզոնականում է Հայկ Շումանյանը՝ Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնից, երկրորդը՝ Էդգար Աբրահամյանը՝ Ստեփանակերտի մարզադպրոցից, երրորդը՝ Նարեկ Մելքումյանը՝ Մարտունու հավաքական թիմից»,-ներկայացրել է Գ. Առաքելյանը։

Нет описания.

Նրա խոսքով՝ առաջնության ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերել Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի և Մարտունու հավաքական թիմի մարզիկները։

Нет описания.

«Աղջիկների 2006-2010 թվականների տարիքային խմբում 1-ին և 2-րդ մրցանակային տեղերն են զբաղեցրել  Անգելինա Մկրտչյանը և Աննա Գրիգորյանը՝ Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնից, իսկ 3-րդ տեղում Մարտունու հավաքական թիմի անդամ Ինեսա Սարգսյանն է։ 2011 թվականին ծնված աղջիկների  խմբում 1-ին և 2-րդ հորիզոնականում են Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի մարզիկներ Մարիա Կարապետյանը և Եվա Բաղդասարյանը, երրորդ հորիզոնականում է Մարտունու հավաքականից Մարիա Սարգսյանը»,-նշել է մեր զրուցակիցը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները  ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են համապատասխան պատվոգրերով և ստացել  դրամական պարգևներ։

Нет описания.

«Իրենց լավագույնս դրսևորած և մրցանակային տեղեր գրաված մարզիկները կընդգրկվեն ԱՀ սեղանի թենիսի հավաքականի կազմում»,-հավելել է ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը։

  • Կիսվել: