շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամփոփվել են հանդբոլի հանրապետական առաջնության արդյունքները

Ամփոփվել են հանդբոլի հանրապետական առաջնության արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են Արցախի Հանրապետության Հանդբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մայիսի 19-21-ը կազմակերպված հանդբոլի առաջնության արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վալերի Քոչարյանը տեղեկացրել է, որ մրցանակային 1-ին տեղը գրավել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը:

Нет описания.«Ասկերանի և Շուշիի շրջանների հավաքական թիմերն էլ զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Առաջնության ընթացքում լավագույն դարպասապահ է ճանաչվել Ասկերանի թիմից Մինաս Աբրահամյանը»,-մանրամասնել է Վ. Քոչարյանը՝ հավելելով, որ մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են դիպլոմներով և դրամական պարգևներով։

Нет описания.

  • Կիսվել: