ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից ու ևս մեկ ցեղասպանություն դադարեցնելու համար. Շիֆ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆն ուղերձ է հղել Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում կրել ամիսներ տևող ու մահացու շրջափակման հետևանքները։