երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում. Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ խնդրի մասին

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում. Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ խնդրի մասին

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, տեղեկացնում է minval.az-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝ էներգետիկ ընկերությունների կողմից: Որոշ ընկերություններ արդեն համաձայնություն են ստացել գործելու՛՛:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նաև ասել է, որ տարածաշրջանում հակամարտության աղբյուրները արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն:

Նա նշել է. ՛՛ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում՛՛:

 

  • Կիսվել: