հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասման ապացույցներով

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասման ապացույցներով

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերին պատերազմից հետո վնաս հասցնելու ապացույցներով։

Այս մասին ասվում է USCIRF-ի թվիթերյան գրառման մեջ:
 
«USCIRF-ը խորապես անհանգստացած է՝ տեսնելով Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերին  վնաս հասցնելու ապացույցները:
 
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել շինարարությունը, որը սպառնում է այդ վայրերին և թույլ տալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջությամբ հետաքննի նրանց կարգավիճակը»,- հայտարարել է USCIRF-ը՝ տարածելով Caucasus Heritage-ի պատրաստած զեկույցը՝ Արցախում պատմամշակութային կոթողներին հասցված վնասների մասին։

  • Կիսվել: