շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի եւ անձամբ Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան

Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի եւ անձամբ Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ամարասից և կից գրել.

՛՛Ամարասն է, թշնամու զորքերին դեմ առ դեմ մնացած հայոց հինավուրց հոգեւոր եւ կրթական կենտրոնը։

Վայր, որտեղ Սուրբ Մաշտոցը հիմնել էր առաջին հայկական դպրոցը։

Որի բակի կնճռոտ թթենիները ավելի շատ բան գիտեն մեր ժողովրդի պատմությունից, քան մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ։

Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս»
հիմնադրամի եւ անձամբ Սերժ Սարգսյանի հետեւողական աջակցությամբ։

Եկ Արցախ՛՛:

  • Կիսվել: