կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալմա Աթայի հռչակագրում սովետական սահմանների մասին ոչինչ գրված չէ․ Լարիսա Ալավերդյան

Ալմա Աթայի հռչակագրում սովետական սահմանների մասին ոչինչ գրված չէ․ Լարիսա Ալավերդյան

Արցախի Հանրապետության անկախությունը։ Ակնկալում ենք, որ ազատության համար պայքարող  Ֆրանսիային հարիր քայլերով գործադիր իշխանությունը անի անհրաժեշտ քայլը ու կճանաչի ԼՂՀ-ն։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաջակություն Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Մենք ողջունում ենք բոլոր կոչերը, հայտարարությունները, այդ թվում Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնի հայտարարությունը։ Բայց Ֆրանսիան որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, պետք է առաջարկի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հանդեպ կիրառել պատժամիջոցներ։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային ու մեղադրում ցեղասպանական գործողությունների մեջ»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որում Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ճանաչվել է Սովետական Ադրբեջանի սահմաններով։

«Դա անգրագիտություն է, ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս չունի սահմաններ ճանաչելու գործառույթ։ Չկա մի որևէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվում են սովետական սահմանները։ Ալմա Աթայի հռչակագիրը, որը անընդհատ բերվում է որպես ապացույց, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը՝ սովետական սահմաններով, ստերի սուտն է։ Այս հռչակագրի մեջ չկա որևէ բան գրված սովետական սահմանների մասին, պարզ գրված է՝ գոյություն ունեցող սահմաններ։

Դա պատահական չէ․ մինչև Ալմա Աթայի հռչակագիրը արդեն տեղի էին ունեցել ինքնավար միավորների անջատումներ։ ԼՂՀ-ն, համաձայն սովետական օրենքների, մասնավորապես 1990թ-ի ապրիլի 3-ին ընդունված որոշմանը։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց,  դա նշանակում է հրաժարում նաև սահմաններից։ Ադբեջանը հանրաքվե չի անցկացրել, նա անօրինական մտել է Սովետական Միության կազմ և անօրինական դուրս եկել»,- ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ իրենք խնդրում են Ֆրանսիայից բարձրացնել երկու հարց՝ բացել Լաչինի միջանցքը  ու հումանիտար օգնություն ցուցաբերել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

  • Կիսվել: