կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալեն Մարգարյանը Բոստոնի համալսարանի շրջանավարտի խոստումնալից ապագան ստորադասեց Հայրենիքը պաշտպանելու սուրբ առաքելությանը. ԱՀ նախագահը հետմահու պարգևատրել է Արցախի հերոսին

Ալեն Մարգարյանը Բոստոնի համալսարանի շրջանավարտի խոստումնալից ապագան ստորադասեց Հայրենիքը պաշտպանելու սուրբ առաքելությանը. ԱՀ նախագահը հետմահու պարգևատրել է Արցախի հերոսին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի  հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման: Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման:
Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին:
 
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:
 
Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը….»,- գրել է նախագահ Հարությունյանը։
May be an image of 3 people, people standing and indoor
 
 
May be an image of 1 person, sitting, standing and indoor

  • Կիսվել: