ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն. Բեգլարյան

Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն. Բեգլարյան

Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«ՍՈՈՈՈՍ...

Վաղը առավոտվանից Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:

Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:

ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ...

ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ...»,- գրել է նա:

  • Կիսվել: