կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան

Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան

Մենք շարունակում ենք ասել, որ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է: Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին առցանց եղանակով պատասխանելիս ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ավելի վաղ ինքը հայտարարում էր, թե դեմ է Աղդամի ճանապարհի բացմանը՝ այն համարելով կարմիր գիծ, իսկ ԱՀ նոր նախագահը դրան համաձայնվեց, եւ ինքը դա հանդուրժեց

«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին. դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք՝ Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, դա անընդունելի է։ Նույն ձեւ այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը եւ Լաչինի միջանցքը չի աշխատում, եւ փորձում են օգտագործել Ակնա-Ասկերանի ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի, նույն կերպ մենք ասացինք, որ դա անընդունելի է, եւ շարունակում ենք ասել, որ այդ ճանապարհն անընդունելի է, որովհետեւ դա ներքին ճանապարհն է։ Իսկ մենք պետք է ունենանք Հայաստանի հետ կապ՝ առանց սահմանափակումների»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ շարժման դիրքորոշումը չի փոխվել: ՛՛Կարմիր գիծ են նաեւ Ադրբեջանի առաջարկած անձնագրերը, դրամը փոխելը, ենթակառուցվածքները եւ այլն։ Այո, պետք է ունենանք կարմիր գծեր, եւ դրանց խափանման ժամանակ պայքարենք։ Ուրիշ բան, որ կա Արցախի իշխանություն, որն իրավունք ունի որոշումներ կայացնել՛՛,-ասել է նախկին պետնախարարը:

 

  • Կիսվել: