ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ ՊՆ պարզաբանումները «Բանակաշինության փոխարեն կամ ինչո՞վ է զբաղված ՊԲ հրամանատարը» հոդվածի առնչությամբ

ԱՀ ՊՆ պարզաբանումները «Բանակաշինության փոխարեն կամ ինչո՞վ է զբաղված ՊԲ հրամանատարը» հոդվածի առնչությամբ

Հ ՊՆ մամուլի ծառայությունը պարզաբանումներ է տարածել NEWS.am-ի «Բանակաշինության փոխարեն կամ ինչո՞վ է զբաղված ՊԲ հրամանատարը»  հոդվածի առնչությամբ (հոդվածը՝ ստորև).

 «  -Արթուր Ավանեսյանն, իրոք, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանի ընկերն է: Արցախի Հանրապետության զինված ուժերում Արթուր Ավանեսյանինն իրենց ընկերը համարողները շատ են, որովհետև պահեստազորի գնդապետ Ավանեսյանը  մեր բանակի կենդանի լեգենդներից մեկն է, մարդ, ում իրականացրած հատուկ գործողությունների մեծ մասն առայսօր համարվում է գաղտնի: Վաստակած հանդստի անցնելուց հետո Ավանեսյանը զբաղվում է ձեռնարկատիրությամբ, սակայն նրա բիզնեսը կապ չունի ՊԲ հրամանատարի հետ:

-Քոլատակ գյուղում կառուցված տները գտնվում են Արցախի Հանրապետության կառավարության հաշվեկշռում  և տրամադրվում են զինծառայողների կամ քաղաքացիների ընտանիքների կառավարության որոշմամբ: Դրանց տրամադրման ընթացակարգի հետ բանակի հրամանատարությունը չունի որևէ առնչություն:

-ՊԲ հրամանատարի աշխատանքային շփումները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ունեն մշտական բնույթ: Հանրության համար անտեսանելի այդ աշխատանքի արդյունքում  հրադադարի հաստատումից հետո ամենօրյա ռեժիմով իրականացվում են մեր նահատակված հայրենակիցների մասունքների որոնողական աշխատանքները, ապահովվում է գյուղատնտեսական, մարտական գործողությունների հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների անվտանգությունը, վերադարձվում են մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված մարդիկ, կասեցվում են հակառակորդի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խատումները: Իսկ անձամբ ՊԲ հրամանատարը  արտ կամ որևէ այլ մշակաբույսի ցանքսատարածություն չունի:

-Զինված ուժերում իրականացվող կադրային քաղաքականությունն ունի համակարգային բնույթ: Պաշտոնի նշանակման կամ պաշտոնից ազատման կադրային որոշումներն ընդունվոմ են կոլեգիալ կերպով՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից կամ կառուցվածքայի փոփոխություններից: Հոդվածագրի՝ «ոմն Ռոբերտ Չաքմազյան» անթույլատրելի ձևակերպումը ընթերցողների մոտ կարող է ստեղծել թյուր տպավորություն, թե խոսքը գնում է պատահական մարդու մասին, այնինչ փոխգնդապետ Չաքմազյանը տասնինը տարվա ծառայության փորձ ունեցող սպա է, ով վերջին տարիներին զբաղեցրել է զորամասի հրամանատարի տեղակալի,  ԲՀԱ բաժնի բաժանմունքի պետի, նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնները, իսկ ներկայումս  ԲՀԱ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարողն է: Նշենք նաև, որ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բաժին ՊԲ կառավարչությունում գոյություն չունի: Լեյտենանտ Լեռնիկ Արզումանյանը բազմաթիվ ալ զինծառայողների պես սպայական պաշտոնի է նշանակվել  մարտական գործողությունների ընթացքում՝  2020 թվականի հոկտեմբերի 7–ին: Այդ ժամանակահատվածում գեներալ Արզումանյանը չի եղել ՊԲ հրամանատար, իսկ պայմանագրային զինծառայող Անահիտ Սարգսյանը ավելի քան տաս տարի է, ինչ  ծառայում է  ՊԲ հրամանատարության վարչական խմբում: Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ համհարզների պաշտոնները համարվում են հայեցողական, և այս կամ այն անձին իր համհարզի պաշտոնում նշանակելը տվյալ հրամանատարի իրավասությունն է:

-Զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ, ՊԲ հրամանատարը մշտապես հասանելի է իր հետ անմիջական հաղորդակցության իրավունք ի պաշտոնե ունեցող զինծառայողների համար, մյուս զինծառայողների կամ քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է սահանված կարգով:

-Գնդապետ Սամվել Աբրահամյանին ծեծի ենթարկելու մասին պնդումը բացարձակ հերյուրանք է և որևէ կապ չունի իրականության հետ: Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատած գնդապետ Աբրահամյանը արտահայտել է իր խորին վրդովմունքը նշյալ զրպարտության կապակցությամբ և նշել, որ պատրաստվում է հերքում պահանջել լրատվամիջոցից»:

Նշենք, որ գնդապետ Սամվել Աբրահամյանը նախօրեին կապ է հաստատել NEWS.am-ի խմբագրության հետ (հղումը՝ ստորև) և փաստացի հերքման փոխարեն պարզաբանել է, որ «Անգամ մեծ ցանկության դեպքում նա (նախարարի պաշտոն զբաղեցրած անձը) ինձ հետ բռունցքի ուժով խոսել չի կարող: Շատ փակագծեր չբացելով կարող եմ ասել, որ նախարարի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Դրան հաջորդել է օրենքի կետերի կոպիտ խախտմամբ ինձ ծառայությունից ազատելը»:

  • Կիսվել: