չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդլայնված խորհրդակցություն կհրավիրի

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդլայնված խորհրդակցություն կհրավիրի

Օգոստոսի 6-ին՝ ժամը 16:00-ին, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հրավիրելու է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու դպրոցականների ընդունելության կարգը, որը ներդրվել է 2020թ.-ին:

Այս մասին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի սկզբունքն է, որի հիման վրա ինքնաշխատ կերպով ընդունելությունը կազմակերպվում է բնակության վայրին մոտիկ դպրոցում: Այս կարգն ունի իր դրական ու բացասական կողմերը, և այս խորհրդակցությամբ նպատակ ունեմ քննարկել բոլոր հանգամանքները, որպեսզի կարողանանք ընդունելության համակարգը դարձնել ավելի արդյունավետ, արդար ու մատչելի: Նախքան խորհրդակցությունը կուզեի լսել բոլոր շահագրգիռ, տեղյակ ու հետաքրքրված անձանց, ներառյալ՝ աշակերտների, ծնողների, ուսուցիչների կարծիքները: Ի՞նչ եք կարծում այս հարցի շուրջ, ինչպե՞ս կարող ենք ձեր փորձից ելնելով բարելավել համակարգը», - գրել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: