կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՀ ոստիկանությունը՝ ՀՀ-ում ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման, փոխհատուցման մասին

ԱՀ ոստիկանությունը՝ ՀՀ-ում ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման, փոխհատուցման մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսված է:

Մինչև հուլիսի 13-ը կարող եք ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն և տեղում լրացնել դիմումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես նաև կարող եք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր դիմումը, կցելով՝ վարչական տույժ նշանակելու մասին բոլոր որոշումները, ԴԱՀԿ ապահովող ծառայության որոշումները /առկայության դեպքում/, մուծված լինելու դեպքում՝ անդորրագիրը, անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկատու հեռախոս` 047 97 43 40: 

 

  • Կիսվել: