երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին

ԱՀ նախագահը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:

Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ:

Անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են. «Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,-հավելել է հանրապետության ղեկավարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: