ԱՀ նախագահը Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
՛՛Այսօր Գանձասարի վանական համալիրում ներկա եմ գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս՛՛,-գրել է Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ: