երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հերքեց Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին տեղեկությունը

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հերքեց Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին տեղեկությունը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց լուրն այն մասին, իբրև թե հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

InfoPort.am-ի հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ նման զենք: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները՛՛

Պողոսյանը հավելեց, որ ռազմական օբյեկտների ցանկը ՊԲ-ն արդեն հրապարակել է:

 

  • Կիսվել: