շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի եւ մի խումբ հայ դիվանագետների հետ։

Այս մասին Մասիս Մայիլյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ։
 
«Բարի ավանդույթ է դարձել Մոսկվա այցի ընթացքում այցելել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և կարծիքներ փոխանակել Արտակարգ ու լիազոր դեսպանի, ինչպես նաև հայ այլ դիվանագետների հետ»,- նշված է գրառման մեջ։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: