ԱՀ ԿԸՀ նախագահն այցելել է Մարտունու շրջանի ընտրատեղամասեր և տեղում հետևել ընտրական գործընթացին
Այսօր՝ ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը այցելել է Մարտունու շրջանի ընտրատեղամասեր և տեղում հետևել ընտրական գործընթացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 17.00-ի դրությամբ Արցախում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրղների 38.59 տոկոսը: