ԱՀ կառավարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն 2021 թ․ N 705 ծրագրի շահառուները
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի N 705 ծրագրի շահառուները պետք է ներկայացնեն հետևալ փաստաթղթերը։

ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.

անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.

ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).

տեղեկանք ընտանիքի կազմի մասին.

տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.

բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.

ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.

ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.

անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր: