կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանը ԱՀ նախագահի համանագրով պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:

Փա՛ռք մեր բոլոր հերոսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: