շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայության դատական կարգադրիչների կրտսեր խմբի թափուր պաշտոնները համալրելու նպատակով ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, տիրապետում են հայերենին, անցել են զինվորական պարտադիր ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ են կատարելու դատական կարգադրիչի պարտականությունները։

 Այս մասին «Արցախպրես» - ին տեղեկացրեցին ԱՀ դատական դեպարտամենտից` հավելելով` ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ կամ զանգահարել 047-96-95-99 հեռախոսահամարին։

  • Կիսվել: