ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ առողջապահության նախարարը ծանոթացել է մի քանի կլինիկաների գործունեությանը՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում

ԱՀ առողջապահության նախարարը ծանոթացել է մի քանի կլինիկաների գործունեությանը՝ էներգետիկ ճգնաժամի պայմաններում

ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը այսօր՝ հունվարի 23-ին, այցելել է Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոն, «ԱՐՏ Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա, «Ավանեսյան Դենտալ կլինիկա» և «Մարգարյան կլինիկա»:

Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է շրջափակման և էներգետիկ ճգնաժամի պայմաններում կլինիկաների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին, առաջացած խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների հագեցվածությանը:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված նախարար Սամվել Ավետիսյանը կլինիկաների գործադիր տնօրեններին առաջարկել է նախարարություն ներկայացնել պահանջարկներ՝ ըստ անհրաժեշտության, համատեղ լուծումներ գտնելու նպատակով:

 

  • Կիսվել: