ԱՀ առողջապահական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների
Այսօր՝ հունիսի 21-ին, Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ ԱՀ նախագահի հրամանագրով համակարգի մի խումբ նվիրյալներ արժանացել են ԱՀ «Վաստակավոր բժիշկ» կոչմանը, պետական նախարարի և առողջապահության նախարարի հրամանագրով պարգևատրվել պատվոգրերով, շնորհակալագրերով ու հուշանվերներով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմներում նահատակված սպիտակ բանակի մարտիկների:

Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ու անբասիր աշխատանքի համար:



ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի խոսքով՝ բուժաշխատողները վայելում են հանրության սերն ու հարգանքը:


«Աշխատանքային գործունեության հենց սկզբից իմ նպատակն էր բարեխղճորեն ծառայել ժողովրդին, և կարծում եմ, որ դա ինձ հաջողվել է:
Այսօր մեր՝ բուժաշխատողներիս պարտքն է ավելի ուշադիր լինել մեր հայրենակիցների նկատմամբ։
Նրանց պետք է տանք ոչ միայն մեր մասնագիտական գիտելիքները, այլև մեր ջերմությունը, հոգատարությունն ու գթությունը»,-ասել է Լ. Հարությունյանը: