երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար. ԱՀ ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

՛՛Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: