երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանը սկսել է թունելների կառուցումն Ահմադբեյլի-Վարանդա-Շուշի մայրուղու վրա

Ադրբեջանը սկսել է թունելների կառուցումն Ահմադբեյլի-Վարանդա-Շուշի մայրուղու վրա

Ադրբեջանը սկսել է թունելների կառուցումն Ահմադբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի մայրուղու վրա:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կամուրջների եւ թունելների շնորհիվ, որոնք կկառուցվեն դժվար ռելեֆով տարածքով անցնող երթուղու հատվածների վրա, դրա երկարությունը կկազմի 84.6 կմ: Դրանից հետո նախատեսվում է դրա վրա բազմաստիճան ճանապարհային հանգույցներ կառուցել:

Ճանապարհի վրա կառուցվում է 7 թունել: Կառուցվող թունելների ընդհանուր երկարությունը 6.3 կմ է, լայնությունը՝ 12 մ: Թունելների մուտքերի աշխատանքները, որոնց երկարությունը կլինի 360-ից 3.300 մ, արդեն ավարտվել են: Ներկայումս շարունակվում է դրանցից հողի հեռացումը:

  • Կիսվել: