Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան. ԱՀ պետնախարար
Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան։ Սա ակնհայտ սադրանք է ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք փորձել են ոչ միայն խոչընդոտել Ստեփանակերտ մուտք գործելուն, այլև վախի մթնոլորտ ձևավորել՛՛: