երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Օսկանյան (տեսանյութ)

Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Օսկանյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը մի շատ կարևոր հարցի պատասխանը պետք է ունենա՝ բավական հիմնավոր և վճռական պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Օսկանյանը շարունակել է. ՛՛Որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով, ի՞նչ խնդիր կա, եթե Արցախը համարվում է Ադրբեջանի մաս՛՛:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախն արդեն ճանաչել են Ադրբեջանի մաս։

Նրա խոսքով՝ հիմնական վտանգն այլ զարգացման մեջ է:

՛՛Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։ Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առևտրի մեջ՛՛,-ասել է Օսկանյանը:

  • Կիսվել: