կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ․ ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը

Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ․ ավերել են Մարտակերտում գտնվող խաչքարը

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Ադրբեջանցիները այս անգամ  ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում  գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: