երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է  կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը․ ԱՀ նախագահ

Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը․ ԱՀ նախագահ

Հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրատապ առցանց մամուլի ասուլիսը միջազգային և սփյուռքի շուրջ 100 լրագրողների համար՝ 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախագահի իր բացման խոսքի առաջին հատվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 225-օրյա շրջափակմանը, նշել հրմանական պատճառները և հետևանքները։

«Արդեն ներկայացվել է Արցախի շրջափակման նախապատմությունն ու համատեքստը: Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով:
Այս ընթացքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը

և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել են իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող վճիռներ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան, երկկողմանի տեղաշարժի ապահովման վերաբերյալ: Բացի այդ, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, տարբեր պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունները, հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հստակ պահանջներ և կոչեր են ուղղել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը և զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիիրառման սպառնալիքներից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն անտեսել է դատարանների որոշումներն ու միջազգային հանրության պահանջները, այլև՝ գնալով ընդլայնել և խորացրել է շրջափակումն ու ռազմական սպառնալիքները:

1. Շրջափակման նպատակները. Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում՝
• Երկարաժամկետ. Ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում և ուժի միջոցով փակելով հակամարտության էջը.
• Միջնաժամկետ. Բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախի Հանրապետությունը և դրա դիմադրողականության համակարգերը, Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով.
• Կարճաժամկետ. Արցախի ժողովրդին ենթարկել հոգեբանական ահաբեկչության, մշտական վերահսկողություն սահմանել Արցախի մուտքի և ելքի հանդեպ, ստեղծել անտանելի պայմաններ Արցախում ապրելու համար, փորձարկել և հատել հայկական կողմերի կարմիր գծերը, հեղինակազրկել անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքները.

2. Շրջափակման ձևերը.
• Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի արգելաափակում:
• Ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և կապի խաթարում։
• Անվտանգային շրջափակում՝ հաճախակի հարձակումներ ու սադրանքներ, տարածքների ինտենսիվ ռազմականացում, կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ:
• Հոգեբանական շրջափակում՝ ագրեսիվ հռետորաբանություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառում, անորոշության և վախի մնթնոլորտի ստեղծում:
• Տեղեկատվական շրջափակում՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածում, միջազգային փաստահավաք առաքելությունների, լրագրողների, հումանիտար կազմակերպությունների մուտքի արգելափակում:

3. Շրջափակման հետևանքները. շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ:

• Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը և դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից:

• Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները:

• Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդյություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման՝ բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարևոր սարքավորումները:

• Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով տարբեր ժամանակահատվածներում լրիվությամբ կամ մասնակի փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հոգեբանական ահաբեկչության ու թերսնման պատճառով մեծապես տուժել է երեխաների ընկալունակությունն ու առաջադիմությունը, հարյուրավոր ուսանողներ չեն կարողանում մեկնել Հայաստան և արտասահման՝ կրթության շարունակման նպատակով:
• Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքների:
• Մասնավոր հատվածում Փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է:


4. Շրջափակման գնահատականները.
Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն և պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։
Ադրբեջանի պնդումները, թե Արցախի հարցը հանդիսանում է իր ներքին գործ, հիշեցնում է Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ զանգվածային սպանությունները նույնպես որակվում էին որպես ներքին գործ։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը չընդունեց նման արդարացումները և մերժեց ներքին գործերի պատրվակով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելու իրավունքի գոյությունը։
Միջազգային հանրության կողմից վճռական գործ

  • Կիսվել: