երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ բնակչությունը հյուծված է իննամսյա բռնի շրջափակումից հետո․ Չենտեմերո

Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ բնակչությունը հյուծված է իննամսյա բռնի շրջափակումից հետո․ Չենտեմերո

Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական բարեկամության խմբի անդամ Ջուլիո Չենտեմերոն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, Չենտեմերոն փաստել է, որ միջազգային հանրությունը պահանջում է հակամարտող կողմերի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ, փոխարենը ադրբեջանական զինուժը ռազմական հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ բնակչությունը հյուծված է իննամսյա բռնի շրջափակումից հետո։

  • Կիսվել: