Ադրբեջանը առևանգված արցախցիներին դատապարտել է 10 օրվա կալանքի
Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։
Առևանգված արցախցիները դատապարտվել են 10 օրվա կալանքի։ Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրում է իրենց դրոշն ՛՛անարգելու՛՛ համար:
Նշվում է, որ դատարանի վճռի կատարումից հետո նրանց կուղարկեն Հայաստան։