երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Շուշի և Կատարոտ

Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Շուշի և Կատարոտ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ): 

Այցելուների թվում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է minval.az-ը, այցի նպատակն է Շուշի քաղաքում իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ադրբեջանցի ժողովրդի ազգային-մշակութային ժառանգությանը» ծանոթանալը: 

 

  • Կիսվել: