Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը՝ միջազգային ահաբեկիչ-մարդասպանների եւ Թուրքիայի օգնությամբ, բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա ստեղծեց տարածաշրջանում: Այս մասին Լազարեւյան ակումբի հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս ագրեսիայի հետեւանքով գրավվեց Ղարաբաղի տարածքի մոտ 70%-ը, հազարավոր երիտասարդներ, պաշտպանելով իրենց հայրենիքը, սպանվեցին, հարյուրավորներն անհետ կորան, իսկ ոմանք էլ մինչ այժմ գերության մեջ են Ադրբեջանում: Հազարավոր մարդիկ փախստական են դարձան՛՛
Սահակյանն ուշադրություն հրավիրեվ այն բանի վրա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնիսկ չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը` դրանով իսկ խարխլելով անվտանգության տարածաշրջանային համակարգը:
՛՛Ակնհայտ է, որ այս մարտահրավերներին մենք պետք է համատեղ ջանքերով դիմակայենք՛՛,-ասաց նա:
Բակո Սահակյանն այս համատեքստում հիշեցրեց Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության ընթացքում ունեցել են եւ ունեն հատուկ նշանակություն:
Խոսելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի մասին՝ Սահակյանն ասաց. ՛՛Ես կարծում էի եւ կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն՛՛:
Ըստ նրա՝ սա իրական գլոբալ հակամարտություն է, որտեղ նույնպիսի գլոբալ շահեր կան: