Ադրբեջանն օկուպացված Արցախի տարածքում 2024-26-ին նախատեսում է 6,2 մլրդ դոլարի ներդրումներ
Բաքուն իր վերահսկողության ներքո անցած արցախյան տարածքներում ներդրումների համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսել է 5,3 մլրդ մանաթ (3,1 մլրդ դոլար): Այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից:
Նշվում է, որ ներդրումներն արվում են՝ ՛՛վերականգնման ծրագրեր իրականացնելու նպատակով՛՛:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ 2024-2026 թվականներին այդ նպատակների համար նախատեսված է 10,6 մլրդ մանաթի (6,2 մլրդ դոլար) հատկացում։