ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանից այլ պատասխան չէինք սպասում. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

Ադրբեջանից այլ պատասխան չէինք սպասում. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

Երևանից ճանապարհված ու տեղ չհասած հումանիտար բեռների թեմային անդրադարձել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանի արձագանքն անսպասելի չի համարում Գեղամ Ստեփանյանը:

Ավելի շատ զարմանում է լավատեսների ակնկալիքներից, ովքեր ցեղասպանական գործողություններ իրականացնող պետությունից մարդասիրական ժեստ էին ակնկալում: Այս զարգացումներից դրական մեսիջն այն է համարում, որ այդքանից հետո անգամ ամենախաղաղասերների համար պետք է ակնհայտ դառնան Ադրբեջանի նպատակները:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: