երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանի ԶՈւ-երի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈւ-երի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները՝ վարձկանները, տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմնականում գործել են փոքր խմբերով, տեղ-տեղ կիրառել են մարտավարական օդուժ և հրետանի։ Որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ օրվա ընթացքում տեղի չեն ունցել։ Մարտերը շարունակվում են»,-նշել է նա։

Ինչ վերաբերվում է վարձկանների ներգրավմանը՝ Հովհաննիսյանի պնդմամբ դեռ բազում «անակնկալներ» կան՝  հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերի՝ հերքելու այդ փաստը։

«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը։ 

Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները», - նշել է Հովհաննիսյանը։

 

 

 

  • Կիսվել: