հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը․ ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը․ ՊԲ

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արեւմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։

Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

  • Կիսվել: