կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի տրամաբանությամբ՝ 44-օրյա պատերազմը չէր կարող կանգնել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի տրամաբանությամբ՝ 44-օրյա պատերազմը չէր կարող կանգնել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Շուշին էական դեր է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հարցում։

«Շուշին էական դեր ունեցավ, մեզ համար էլ ուներ խիստ սիմվոլիկ մեծ ազդեցություն», - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե Շուշին Լաչինի միջանցքի պռնկին է ու Ստեփանակերտի վրա։

«Այո՛, ռազմավարական նշանակություն է, բայց էմոցիոնալ նշանակությունն ամենևին չեմ թերագնահատի», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանի տրամաբանությամբ՝ 44-օրյա պատերազմը, եթե այլ գործոններ չլինեին, չէր կարող կանգնել, քանի դեռ  Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։

«Շուշին միշտ ամենակենտրոնում է եղել, դա է իմ գնահատականը», - հավելեց վարչապետը։

Նա հայտարարեց, թե Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար, ինչքան էլ դրությունը ծանր էր։

  • Կիսվել: