չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը․ ՊՊՀԿ հայտարարությունը

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը․ ՊՊՀԿ հայտարարությունը

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը ( (Global Centre For The Responsiblity To Protect)) անդրադարձել է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։

«Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների, զրկել է կենսական նշանակության այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրականությունը, վառելիքը։

Հուլիսի 28-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին մեղադրեց շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելուց հրաժարվելու մեջ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ հաղորդեց, որ, չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ին վերջին անգամ շաբաթներ առաջ է թույլատրվել դեղորայք և անհրաժեշտ սնունդ հասցնել։

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովեն մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատասխան։

Պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: