երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի համակարգված քաղաքականությանը ուղղված է բնիկ հայերին իրենց հայրենիքից դուրս մղելուն․  Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ

Ադրբեջանի համակարգված քաղաքականությանը ուղղված է բնիկ հայերին իրենց հայրենիքից դուրս մղելուն․ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտյա Ռաման հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում դատապարտել Է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։

«Սա եզակի դեպք չէ, այլ Ադրբեջանի համակարգված քաղաքականության արտացոլումն է, որն ուղղված է բնիկ հայերին իրենց հայրենիքից դուրս մղելուն։ Ադրբեջանը շարունակելու է պատերազմել Արցախի և Հայաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը նրա վրա չի դրել տարածաշրջանում միակ բարգավաճող ժողովրդավարության դեմ գործողությունների պատասխանատվությունը։

Մենք պատասխանատու ենք խաղաղասեր ժողովուրդների անվտանգությունն ապահովելու իրենց թշնամական հարևաններից։ Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները, ներառյալ ֆինանսական աջակցության մերժումը, որպեսզի վերջ դրվի շրջափակմանը»,- ասվում է հայտարարության մեջ

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: