ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցիները Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը վանդալական ոճով «վերանորոգում» են. Քորթոշյան

Ադրբեջանցիները Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը վանդալական ոճով «վերանորոգում» են. Քորթոշյան

Վանդալիզմ՝ վերանորոգման քողով. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով <<վերանորոգում>> են նույն շքամուտքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

՛՛Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչև ոչնչացումը, ոչնչացումից հետո և տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո՛՛,-նշել է նա:

 

 

 

  • Կիսվել: