ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ակցիաների ընթացքում կուշտ սնվում են և կոնֆորտով հանգստանում են Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում (տեսանյութ)

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ակցիաների ընթացքում կուշտ սնվում են և կոնֆորտով հանգստանում են Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում (տեսանյութ)

Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները», որոնք մեկ ամսից ավել արգելափակել են Լաչինի միջանցքը, ճոխ սնվում և հարմարավետ հանգստանում Շուշիի հյուրանոցներից մեկում։

Լրագրողը տեսանյութին կից գրել է. «Սա ադրբեջանցի «էկոակտիվիստներն են», որոնք 120 հազար արցախցու շրջափակել են և դատապարտել սովի։ Մինչդեռ իրենք ճոխ սնվում են և ակցիաների ընդմիջումներին հարմարավետ հանգստանում Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում»։

  • Կիսվել: