հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը ԱՀ դեմ ահաբեկչություն է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը ԱՀ դեմ ահաբեկչություն է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը որակում է որպես Արցախի Հանրապետության դեմ ահաբեկչական գործողությունների շարունակություն։

InfoPort.am-ի հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ միասին վերլուծում ենք իրավիճակը անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով՛՛:

Ավանեսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի նման խախտումները:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել:

 

 

 

 

  • Կիսվել: