հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցած միջադեպին։

 
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

  • Կիսվել: